Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փլուզված 8-հարկանի շենքի տեղում դադարեցվել են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք տեւել են գրեթե երեք շաբաթ:
Աղետից զոհվածների թիվը կազմել է 1127 մարդ: Բուլդոզերներն ու մյուս տեխնիկան արդեն լքել են դեպքի վայրը: Ներկայումս այն շրջապատված է, հաղորդում է Vesti-ն:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին փլատակների տակ հայտնաբերվել է կենդանի մնացած կին, որին հանել էին փլատակների տակից եւ տեղափոխել հիվանդանոց: ըստ բժիշկների, նա հյուծված է եղել, սակայն դրական միտումներ կան:
Տուժածն ընդհանուր առմամբ 17 օր էր անցկացրել գետնի տակից: Փրկարարական աշխատանքների արդյունքում փրկվել էր 2,4 հազար մարդ:




























