ԱՄՆ-ում օդանավի օդաչուն ստիպված է եղել հարկադրված վայրէջք կատարել կնոջ պատճառով, որը բարձր ձայնով երգել է Ուիթնի Հյուսթոնի երգերը: Վայրէջքից հետո կնոջը բերման են ենթարկել ոստիկանություն, բայց հարցաքննությունից հետո ազատ են արձակել՝ առանց մեղադրանք առաջադրելու: Նրա անսովոր վարքի պատճառը չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Լոս Անջելեսի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետ կինն սկսել է երգել «I Will Always Love You» երգը: Ոչ մյուս ուղեւորները, ոչ օդանավի անձնակազմը չեն կարողացել համոզել նրան՝ դադարեցնել երգը: Արդյունքում օդանավի անվտանգության ապահովման ծառայության աշխատակիցը ձեռնաշղթաներ է հագցրել կնոջը:
Այդուհանդերձ, կինը չի դադարեցրել երգը եւ օդաչուները ստիպված են եղել շեղվել կուրսից եւ վայրէջք կատարել Քանզաս-Սիթիի օդանավակայանում:
Ականատեսների խոսքով՝ կինը երգել է նույնիսկ այն ժամանակ, երբ նրան օդանավից դուրս էր բերում ոստիկանությունը:




























