Թուրքիայի անմիջական հովանավորությամբ եւ աջակցությամբ Սիրիայում մարդկության դեմ հանցանքներ գործող ընդդիմադիր կոչվող զինյալների հերթական հակամարդկային ոճիրն է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Ֆարուքի բրիգադ» անունը կրող զինված խմբավորման անդամը, ով ըստ պնդումների հենց խմբավորման հրամանատար Էբու Սաքքարն է, կտրում եւ հանում է Ասադի կողմնակից մի սպանված զինվորի սիրտ եւ ուտում՝ բղավելով. «Թող Աստված վկա լինի, ձեր բոլորի սիրտն ու թոքերն ուտելու ենք, շուն Ասադի զինվորներ»։
Թուրքական մամուլում նշվում է, որ «Ֆարուքի բրիգադը» իրենց «Սիրիական ազատ բանակ» կոչող զինված խմբավորման ակտիվ թեւերից մեկն է համարվում։ Համացանցում ամիսներ առաջ տեղ էր գտել «Ֆարուքի բրիգադի» թուրք զինյալներից մեկի հայտարարությունը։ Շեշտվում է, որ «Ֆարուքի բրիգադն» անմիջական կապի մեջ է միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցի հետ։
Թեեւ առկա է նման ոչ մարդկային, գազանային արարքի տեսագրությունը, էթիկայից ելնելով, այն չենք տեղադրում։




























