Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է Սենտ Կլաուդ քաղաքի 57-ամյա բնակչուհուն, ով երկար ժամանակ գողություն է կատարել տեղի գերեզմանոցից, հաղորդում է «Orlando Sentiel» պարբերականը:
Դեբրա Ֆարինելան ընդհանուր առմամաբ 146 առարկա է գողացել` ծաղկամաններ, խաղալիքներ, լապտերներ եւ այլ իրեր, որոնք հայտնաբերվել են նրա տանն ու այգում, հաղորդում է «Վեստին»:
Նրա նկատմամբ բողոք են ներկայացրել բնակիչները: Տան խուզարկության ժամանակ կինն ասել է, որ հայտնաբերված հուշանվերները ձեռք է բերել համապատասխան խանութից: Բերված իրերը նա օգտագործել է` տունը զարդարելու համար:




























