Ամերիկյան Մինեսոթա նահանգի Դորսեթ քաղաքի ղեկավար է դարձել Ռոբերթ Թավթս անունով 4-ամյա տղան: Նա քաղաքապետ է դարձել այն բանից հետո, երբ նրա գլխարկից, որտեղ դնում էին հավակնորդների անուններով թղթերը, հանել են իր անունով թուղթը:
Պատանի քաղաքապետը լրագրողներին պատմել է իր հետաքրքրությունների մասին: Նա սիրում է զբոսնել, շփվել տեղի բնակիչների հետ եւ ծնողների հետ ձկնորսության գնալ: Տղան նաեւ նշել է, որ ինքն ընկրուհի ունի՝ անունը Սոֆիա:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Orange News-ը, Դորսեթի քաղաքապետի պաշտոնը միայն ֆորմալ բնույթ ունի, քաղաքում չկա տեղական իշխանություն, այն կառավարում է նահանգի իշխանությունը: Այնպես որ, բնակիչները կարող են իրենց թույլ տալ ամեն տարի վիճակահանությամբ ընտրել նոր քաղաքապետ:




























