Բոսթոնյան ահաբեկիչներ Ցարնաեւների ծանոթների կասկածները, ըստ որոնց նրանք երկու տարի առաջ արյունալի հաշվեհարդար են կազմակերպել, անհիմն չեն: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի ոստիկանները հայտարարել են, որ ապացույցներ են ի հայտ եկել, որ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւները 2011-ի սեպտեմբերին եռակի սպանություն են գործել:

25-ամյա Բրենդան Մեսի, 31-ամյա Էրիք Ուայսմանի եւ 37-ամյա Ռաֆայել Թեքենի սպանությունը կատարվել է Ուլիթեմ քաղաքում, 2011 թվականի սեպտեմբերի 11-ի երեկոյան: Նրանց մարմինները հայտնաբերվել էին Մեսի տանը՝ կտրված կոկորդներով, իսկ մարմինների վրա թափված է եղել մոտ 3 կգ մարիխուանա, իսկ սենյակում թափթփված են եղել մոտ 5 հազար դոլարի թղթադրամներ: Այն ժամանակ հանցագործների հետքի վրա դուրս գալ չէր հաջողվել:

Այդ դաժան սպանություններին Ցարնաեւների հնարավոր առնչության մասին է վկայում նրանց բջջային հեռախոսների տվյալները: Նոր ավարտված փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանց հեռախոսներից օգտվել են հանցագործության վայրից: