Իտալիայի դատախազությունը Սիլվիո Բեռլուսկոնիի համար Ռուբիի գործով վեց տարվա ազատազրկում է  պահանջել: Նշենք, որ այդ գործով Իտալիայի նախկին վարաչպետը մեղադրվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու մեջ:

Միլանի փոխդատախազը հայտարարել է, որ հետաքննությունը կասկած չունի, որ Բեռլուսկոնին եւ Ռուբին ինտիմ հարաբերությունների մեջ են եղել եւ որ աղջիկը, լինելով անչափահաս, զբաղվել է մարմնավաճառությամբ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռուբիի հետ կապված սկանդալը ի հայտ էր եկել երեք տարի առաջ, երբ Բեռլուսկոնին անձամբ էր զանգել Միլանի ոստիկականություն եւ զբաղվել գողության համար բաժանմունք տարված Ռուբիի ազատ արձակման հարցով: Նա հետագայում հայտարարել է, որ Ռուբին թաքցրել է իրական տարիքը:

«The Daily Mail»-ը նաեւ գրում է, որ գործի հետ կապված նախին վարչապետը ստիպված է եղել ցույց տալ Միլանի իր առանձնատան «թաքնված սրահները», որտեղ  ենթադրաբար կազմակերպվել են սեքս-օրգիաները: