«Հրապարակը» գրում է. «Քեֆ անողին քեֆ չի պակսի». ՀՀԿ-ն էլի «նոն-ստոպ» քեֆերի մեջ է: Հիմա էլ Երեւանի ավագանու ընտրությունների առիթով է ռեստորաններով մեկ շրջում. նախորդ օրը եղել է Նուբարաշենի քեֆը, երեկ, «Փարվանայում»` Մալաթիա-Սեբաստիայինը, կիրակի օրը` Կենտրոն համայնքինը:

Մասնակցե՞լ է Գագիկ Բեգլարյանն այդ քեֆ-ուրախությանը՝ հարցրինք: Ասացին. «Ոչ, չի մասնակցել, որովհետեւ Կենտրոնի քեֆը երկու մասանոց է. մի մասը Նուշիկյանն է կազմակերպում, մյուսին նոր Գագիկ Բեգլարյանն ու Ռուբեն Սադոյանը կմասնակցեն»: Էդ քեֆը ե՞րբ է լինելու: «Դեռ չեն որոշել»: