ԱՄՆ-ի ոստիկանությունը պարզել է մայիսի 12-ին Մայրերի օրվա առթիվ կազմակերպված երթի մասնակիցների վրա կրակ բացած երիտասարդի անունը: Հանցագործության կասկածյալն է 19-ամյա Աքեյն Սքոթը, որին այժմ որոնում են իրավապահ մարմինները:
Տեղի ոստիկանության պետը կասկածյալին խորհուրդ է տվել հանձնվել:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Նոր Օռլեանում անհայտ անձը կրակել էր Մայրերի տոնի առթիվ կազմակերպված երթի մասնակիցների վրա: Վիրավորվել էր 19 մարդ` 10 տղամարդ, յոթ կին, տասնամյա մի տղա եւ աղջիկ: Բարեբախտաբար, տուժածների մեծամասնությունը թեթեւ վնասվածքներ էին ստացել, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել էին, որ կրակոցները կարող էին կազմակերպել երեք մարդ:
Տվյալները ճշտվում են: Իշխանությունները 10 հազար դոլար պարգեւավճար են խոստացել կրակողների վերաբերյալ ցանկացած տեղեկության համար:




























