Բելիզում քանդել են մայաների դարաշրջանի խոշորագույն բուրգերից մեկը՝ ճանապարհի շինարարության համար որմնաքար արդյունահանելու համար: Մշակութային հուշարձանի ավերման մասին հայտնի է  դարձել նախորդ շաբաթվա վերջին:

Բելիզի Ճարտարագիտության ինստիտուտի ղեկավար Խայմե Էյվը բացառել է կառույցի ոչ դիտավորյալ ավերումը, քանի որ այդ համալիրը երկրում հանրահայտ էր: Ավերված բուրգի տարիքը 2300 տարի է գնահատվում:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ ավերման փաստով հետաքննություն կանկացվի եւ, հավանաբար, քրեական գործ կհարուցվի:

Life News-ը հստակեցնում է, որ թեեւ բուրգերի Նոհմուլ համալիրը մասնավոր տարածքում է գտնվում, Բելիզի օրենքների համաձայն՝ նախաիսպանական շրջանի բոլոր  կառույցները պետական պահպանության տակ են գտնվում: