Մյանմարի արեւմտյան ափին հարյուր ներգաղթյալներով լի նավ է խորտակվել: Այս մասին հայտնել է Մյանմարում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով տարածաշրջանային ներկայացուցիչ Բարբարա Մանզին:

Նավը խորտակվել է Պաուկտո նավահանգստային քաղաքի շրջանում՝ փոթորկի պայմաններում: Դեռեւս չի հաղորդվում զոհերի թիվը:

Ուղեւորատար նավում եղել են մահմեդականներ, որոնք մտադիր էին Մյանմարից հասնել հարեւան երկրներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը: