Ռուսաստանի Պենզայի մարզում, այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միկրոավտոբուսը, որում եղել է 18 մարդ, բախվել է բեռնատարին եւ մարդատար ավտոմեքենային:
Սկզբում հաղորդվել է 11 զոհի մասին, սակայն ավելի ուշ ուղեւորներից մեկը, ում մահացած էին համարում, կենդանության նշաններ է ցույց տվել: Զոհերը Տաջիկստանի քաղաքացիներ են, սեզոնային աշխատողներ, որոնք Սոչիից ուղեւորվում էին Չուվաշիա, հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ ռտարածաշրջանային վարչությունից:
Նախնական տվյալներով՝ Volkswagen միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ բախվել է Freightliner բեռնատարին: Ավտովթարին մասնակից է դարձել նաեւ Chevrolet Lacetti ավտոմեքենան: Վերջինիս եւ բեռնատարի վարորդները ողջ են, ներկայումս նրանց հետ աշխատում են ոստիկանները:




























