Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ , որ Երեւան-Արարատ ավտոճանա¬պար¬հին՝ Տափերական գյուղի մոտակայքում, այրվում է տնակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ-Երեւան ավտոճանապարհի 37-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 08.06-ին:
Այրվել է Ա. Աբրահամյանին պատկանող վագոն-տնակը՝ գույքով (12 քմ):




























