Ադրբեջանում ձերբակալվել է հավատացյալ, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր Ռեշադ Հագիգաթ Աղաադդինը: Այդ մասին հաղորդել են նրա հարազատները:

Նրաց խոսքով՝ Աղաադդինը ձերբակալվել է մայիսի 10-ին՝ թմրամիջոցներ պահելու մեղադրանքով եւ գտնվում է ՆԳՆ կազմակերպված հանցագործությանդեմ պայքարի վարչությունում:

Բլոգեր Ռեշադ Հագիգաթ Աղաադդինը Facebook-ի իր էջում հոդվածներ ու ստատուսներ է գրել կրոնի, ազատությունների ու արդարության թեմաներով:

Մասնավորապես, նա հեգնել է նախագահի պաշտոնում երրորդ անգամ Իլհամ Ալիեւի առաջադրումը, նշելով, որ Ալիեւն, ամենայն հավանականությամբ, ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նա նաեւ Ադրբեջանի իշխանություններին անվանել է «հրեշավոր ալիեւյան ռեժիմ»: