Լոռիի մարզում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրեւներից Ձորագես համայնքում տանիք է քանդվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին, ժամը 16-17:00-ն ընկած Ժամանակահատվածում:
Հորդառատ անձրեւների պատճառով ամբողջությամբ փլվել է Սեյրան Աբովյանին պատկանող տան ննջասենյակի տանիքը: Տանտիրոջ խոսքով՝ տարածքում միշտ երեխաներ են խաղացել եւ միայն հրաշքով է, որ դեպքի պահին դրսում երեխաներ չեն եղել, հակառակ դեպքում դեպքը կունենար ողբերգական ավարտ:
Դեպի մասին տեղյակ է պահվել գյուղապետին ու ԱԻՆ մարզային փրկարարական վարչությանը:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























