Մայիսի 11-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 78-ամյա Կառլեն Ա.-ն եւ հայտնել, որ Հրաչն ուզում է սպանել իրեն, իսկ ժամը 11.45-ին ոստիկանություն է ահազանգել 75-ամյա Հրաչիկ Ս.-ն եւ հայտնել, որ Կառլեն Ա.-ն վիճաբանում է իր հետ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Կառլեն Ա.-ի ավտոտնակում, վիճաբանության ժամանակ, Հրաչիկ Ս.-ն իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիքներ է տվել Կառլեն Ա.-ին, իսկ վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Հրաչիկ Ս.-ի գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Հրաչիկ Ս.-ն մետաղալարով դրսի կողմից փակել է ավտոտնակի դուռը Կառլեն Ա.-ի վրա` մոտ 2 ժամ նրան զրկելով ազատությունից:
Նույն օրը, ժամը 13.00-ին, Կառլեն Ա.-ից եւ Հրաչիկ Ս.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:




























