Խարկովում մայիսի 14-ից 16-ը կայանալու է Հետխորհրդային տարածքի փորձագետների լիգա կազմակերպության առաջին միջազգային համաժողովը: «Հետխորհրդային աշխարհ 2020. Ռիսկեր, մարտահրավերներ, սցենարներ» համաժողովի շրջանակներում 13 երկրների փորձագետներ քննարկելու են էներգետիկ քաղաքականությունը, ժողովրդագրական եւ լեզվային ոլորտներում առկա խնդիրները, նաեւ նախկին ԽՍՀՄ երկրներում իշխանության ժառանգականության հարցերը:
Համաժողովին հրավիրված են հայտնի քաղաքագետներ, սոցիոլոգներ եւ տնտեսագետներ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ նախկին ԽՍՀՄ այլ երկրներից, նաեւ Գերմանիայից, Իսրայելից եւ Հունգարիայից:




























