Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի եւ հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Առատաշեն գյուղում` Քասախ գետի ցամաքաց հունի հատվածում,  քարերի տակ, հայտնաբերել է  «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: