Բրիտանացի արիստոկրատները կոչ են արել երկրի իշխանություններին կանանց տիտղոսները ժառանգելու իրավունք ներկայացնել: Բաց նամակով կառավարությանը դիմել են ավելի քան երկու հարյուր ընտանիքներ:
Նրանք ներկայացրել են վերջերս վերանայված օրենքը գահաժառանգման մասին: Ըստ այդ օրենքի` արքայազն Ուիլյամի ապագա երեխան ժառանգելու է գահը անկախ իր սեռից: Նամակի հեղինակներն առաջարկում են տարածել այդ իրավունքը բոլորի վրա, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
Նամակը ստորագրածների մեջ է Բրեյբրուքի լորդի ութ դուստրերից ավագը` Ամանդա Մյուրեյը (նրա մահից հետո տիտղոսը ըստ կարգի, անցնելու է հեռավոր ազգականին), եւ լորդ Մոնսոնը, ում 28-ամյա որդին զոհվել էր Քենիայում:




























