Երեւանում, այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են Fiat, Opel Vectra մակնիշի եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված Isuzu մակնիշի ավտոմեքենաները: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: Վթարի հետեւանքով 70-ամյա Միհրան Քիշմիրյանը,41-ամյա Ռոբերտ Աբրահամյանը եւ 29-ամյա Արթուր Մանուկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Առաջին երկուսը գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, իսկ Արթուր Մանուկյանը դեռ հետազոտվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Խոշոր վթար Երեւանում. երկու մեքենաները եւ հրշեջ ծառայության մեքենան բախվել են իր
Տեղադրություն




























