Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 14-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ, դատական եւ հարկային մարմինների ղեկավարների հետ: 

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում արծարծվել են վերոհիշյալ ոլորտներում առկա խնդիրները, նրանց լուծման տարբերակները եւ աշխատանքների համակարգման ու փոխգործակցության հետ կապված տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: