Հյուսիսային պողոտայում մայիսի 10-ին առանց դնչկալի պիտբուլը հոշոտել էր փոքրիկ շնիկին: Միջադեպի ականատեսները գրել էին, որ դեպքի վայրում եղած ոստիկանները չեն միջամտել եւ անցորդները, նրանց ձեռքից խլելով ռետինե մահակները, ծեծել ու դանակահարել են պիտբուլին:
NEWS.am-ը տեղեկացել է, որ այդ ոստիկանների ծառայությունը վերանայվելու է: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի հանձնարարաությամբ նշանակվել է ծառայողական քննություն:




























