Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման շուրջ բանակցություններ։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, երկկողմանի հանձնաժողովի առաջին նիստը նշանակված է մայիսի 14-15-ին։ Ադրբեջանական պատվիրակությունը կգլխավորի Արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի հողի եւ քարտեզագրության պետական կոմիտեի ղեկավար Գարիբ Մամեդովին, հաղորդում է, որ ռուս-ադրբեջանական սահմանի մեծ մասը, որի երկարությունը 284 կիլոմետր է, արդեն համաձայնեցված է։ Անցյալ շաբաթ հայտարարվել էր հանձնաժողովների մակարդակով սահմանագծման քննարկման ավարտի մասին։




























