Անհայտ կորել է Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող, 18-ամյա Արմեն Մուրադյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից:
Երիտասարդը դուրս է եկել տնից մայիսի 11-ի առավոտյան եւ մինչ այժմ տեղեկություններ չկան նրա մասին: «Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում»,-տարածվել էր սոցիալական ցանցերում:
Ոստիկանությունից հայտնեցին, որ եղբայրը դիմել է Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:




























