Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլըի շրջանի քայմաքամը (շրջանի կառավարիչ-խմբ) լուսանկարվել է իրեն այցելած «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի անդամների հետ։

Թուրքական Oda TV կայքը ներկայացրել է 2 լուսանկար, որոնցից առաջին Ռեյհանլի քայմաքամ Յուսուֆ Գյուլերի աշխատասենյակում արված լուսանկար է, իսկ երկրորդում «Ալ Կաիդայի» ջոկատն է, որի մեջ են թուրք քայմաքամի հետ լուսանկարված 2 ահաբեկիչները։

Նշենք, որ օրեր առաջ Ռեյհանլում տեղի են ունեցել 2 խոշոր պայթյուններ, որոնց հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների մահացել է 50 մարդ։