Բրյուսելի միջազգային օդանավակայանի աշխատանքը մայիսի 14-ին խաթարվել է շուրջ 30 ավիաընկերությունների, այդ թվում նաեւ գերմանական Lufthansa-ին եւ բելգիական Brussels Airlines-ին սպասարկող Swissport Handling ընկերության աշխատակիցների գործադուլի պատճառով: Արհմիության կազմակերպած գործադուլի պատճառով բազմաթիվ թռիչքներ չեղյալ են հայտարարվել եւ հետաձգվել:
Հազարավոր ուղեւորներ խմբվել են գրանցասեղանի մոտ` սպասելով թռիչքին եւ հուսալով ստանալ իրենց ուղեբեռը: Ներկայումս գործադուլի պատճառով այն չի տրվում, այլ ամբարվում է օդանավակայանի հատուկ սրահում: Այս պահին այնտեղ արդեն հավաքվել է 10 հազար ճամպրուկ:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալների` չեղյալ է հայտարարվել 60 թռիչք, հարյուրից ավելին հետաձգվում են: Նախօրեին գործադուլը հանգեցրել էր դեպի Գերմանիա եւ Շվեյցարիա ավելի քան տասնյակ թռչքների հետաձգման: Մայիսի 14-ին չեղյալ էր հայտարարվել 43 թռիչք` հիմնականում դեպի Շվեյցարիա, Գերմանիա, ԱՄՆ եւ Թուրքիա:
Ներկայիս կոլապսի պատճառը բեռնակիրների արհմիության ցույցն է: Նրանք բողոքում են աշխատանքի մեծ ծավալից (ղեկավարությունը հայտարարել է 11-ժամյա աշխատանքային օրվա նեդրան մասին)` անձնակազմի սակավության պայմաններում: Այդ կապակցությամբ թռիչքների առնվազն կեսը սպասարկող ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատակիցների քանակի, ինչպես նաեւ աշխատավարձի ավելացում:



























