«Յունիբանկի» ավանդների ընդհանուր ծավալը, 2013թ. առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով եւ կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Յունիբանկն» առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների մասնաբաժնով` 85,3%, ինչպես նաեւ` ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին:

Դրամական միջոցները «Յունիբանկում» ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ նվազեցնել  ավանդի գումարը: Ընդ որում, բանկն ավանդների համար առաջարկում է բարձր եկամտաբերություն` մինչև 13% տարեկան տոկոսադրույք` ՀՀ դրամով ավանդների եւ մինչեւ 8% տարեկան տոկոսադրույք` ԱՄՆ դոլարով ավանդների համար: