Պարադոքս է, բայց փաստ` մեր բնակչության արտագաղթի մասին ճշգրիտ տվյալներ չկան: Չնայած բնակչության տոտալ գրանցմանը` համապատասխան պետական գերատեսչությունը մինչ օրս չի կարողանում հստակ հրապարակել էմիգրանտների թիվը: Բնականաբար, դա ժողովրդի մոտ անվստահություն է առաջացնում բնակչության թվաքանակի տվյալների դինամիկայի վերաբերյալ:
Նշենք, որ այստեղ թյուրիմացություն է առաջացնում նաեւ «մշտական բնակչություն» տերմինը, որը վերաբերում է բնակչության այն մասին, որը մշտապես բնակվում է տվյալ բնակավայրում: Սկայն բավականին դժվար է պարզել, տվյալ քաղաքացին իր հաշվառման վայրից բացակայել է, թե ոչ:
Միգրացիայի տվյալների հարցում որոշակի առաջընթաց կա: ԱԱԾ-ն արդեն հրապարկել է առաջին եռամսյակի տվյալները` Հայաստանի սահմանը հատող անձանց քաղաքացիության եւ երկրների մասին:
Անցած տարի Հայաստանի քաղաքքցիների մասով մուտքի-ելքի բացասական սալդոն կազմել է գրեթե 37,8 հազ. մարդ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում` 32,6 հազ. մարդ: Արդյունքում այս ժամանակահատվածում երկիր չվերդարաձածների թիվը գերազանցել է 70 հազարը: Այս կոնտինգենտի հիմնական զանգվածի նշանակակետը Ռուսաստանն է, որտեղից էլ մենք ստանում ենք տարնսֆերտների մեծ մասը:
Ինչպես հայտնի է, աշխատանքային միգրանտների համար սեզոնն սկսվում է գարնանը, ավարտվում` ձմռանը: Այս տեսանկյունից կարելի է բացատրել առաջին եռամսյակի բացասկան սալդոն: Սակայն անցած տարվա գրեթե նույնպիսի սալդոյի ֆոնին նման պատասխանը մի փոքր կասկածելի է...
Ժամանակավոր աշխատանքային միգրացիան այնպես սարսափելի չէ, ինչպես երբեմն այն նկարագում են որոշ անկախ փորձագետներ կամ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Այս երեւույթը տարածված է ողջ աշխարհում, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վատ է, երբ երկրի բնակիչներն ընդմիշտ են հեռանում:
Որոշ հաշվարկներով` ժամանակավոր կամ ընդմիշտ Ադրբեջանից հեռացել է մոտ 4,5 մլն, Վրաստանից` առնվազն 1,5մլն, Հայաստնից` մոտ 1,1 մլն մարդ: Ինչպես տեսնում ենք, մեր երկիրը առաջատարը չէ տարածաշրջանում: Սակայն դա չպետք է մեզ մխիթարի:
Նշենք, որ երեւույթն առկա էր նաեւ խորհրդային շրջանում: Այն ժամանակ Հայաստանում նրանց անվանում են «խոպանչիներ», ովքեր գյուղերից ամբողջ բրիգադներով գնում էին Ռուսաստան եւ հիմնականում զբաղվում շինարարությամբ: Ներկայումս, ճիշտ է, աշխատանքային միգրացիայի մասշտաբներն աճել են:
Գյուղական բնակչության սեզոնային միգրացիան կրճատելու փաստացի միակ եղանակը ֆերմերային տնետսությունների եկամուտների ավելացումն է: Իսկ թե ինչպես լուծել այդ հարցը` պետք է մտածի արդեն նոր ձեւավորված կառավարությունը:
Ալբերտ Խաչատրյան




























