Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում մայիսի 14-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո կոչ է արել շուտափույթ դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում եւ հակամարտության կարգավորման քաղաքական լուծում գտնել:

«Հատուկ մտահոգություն է առաջացնում իրավիճակը Սիրիայում: Ես եւ պարոն Նեթանյահուն գիտակցում ենք, որ զինված հակամարտության շարունակում հղի է ամենավատ հետեւանքներով ոչ միայն Սիրիայի, այլեւ տարածաշրջանի համար»,- ասել է նա, հաղորդում է RBC-ն:

Ըստ Պուտինի, բացասական սցենարը կարելի է կանխել միայն զինված պայքարի դադարեցման դեպքում: