Գերմանիայի Զյուլտ կղզում սպանվել է ճապոնացի հայտնի խոհարար, 57-ամյա Միկի Նոձավան: Նա մահացել է տեղական կլինիկայում` գիշերային ակումբում վեճի ժամանակ ստացած վնասվածքներից: Կասկծայլաներին ձերբակալել են, սակայն հետո ազատ արձակել, քանի որ դատախազությունը բավարար ապացույցներ չի գտել նրանց մեղադրանք ներկայացնելու համար:

Ծեծկռտուքը տեղի է ունեցել մայիսի 12-ի գիշերը: Դատախազության տվյալներով, Նոձավայի եւ 50 ու 36 տարեկան երկու բանվորների միջեւ վեճ է սկսվել, որն ավարտվել է կռվով: Արդյունքում բժիշկները ճապոնացու մոտ ուղեղի զեղում եւ ներքին օրգանների վնասվածքներ են արձանագրել, հաղորդում է Lenta.ru-ն:

Որոշ տվյալներով, տղամարդկանց դուր չի եկել ուտելիքը, որ Նոձավան պատրաստել էր օրեր առաջ: Նրանք պահանջել էին վերադարձնել գումարը, ապա փախել ռեստորանից, իսկ մի քանի օր անց Նոձավային հանդիպել էին գիշերային ակումբում: Խոհարարի ընտանիքն էլ պնդում է, թե սպանությունը տեղի է ունեցել ռասայական ատելության հողի վրա: