Գյուղում մանր բիզնեսի զարգացումը կարեւոր է Հայաստանի համար: Այս մասին հայտարարել է ՎԶԵԲ ներկայացուցչության ղեկավար Վալերի Ռազլոգը` Հայաստանում մանր բիզնեսի աջակցման ծրագրի 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նրա խոսքով, 10 տարում 5,9 մլն եվրո է ներգրավվել ավելի քան 930 ծրագրերի համար: Իսկ շահառու ծրագրերի համաֆինանսավորման համար ծախսվել է 2,8 մլն եվրո: Ընդ որում, շահառու-ձեռնարկությունների 60 տոկոսը գտնվումէ  փոքր բնակավայրերում, ոչ միայն Երեւանից, այլեւ մարզային քաղաքների սահմաններից դուրս: «Մեր ծրագրի դրական ազդեցությունն ակնհայտ է, ձեռնարկությունների 90 տոկոսը աշխատանքի արտադրողականության աճ են գրանցել, կեսը` անձնակազմի աճ»,- ասել է Ռազլոգը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնեսի համար իրավական դաշտի կատարելագործումը հիմք կլինի զարգացումն ավելի կայուն դարձնելու:

Նշենք, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում 107 ծրագիր է իրականացնում` 994 մլն եվրո ծավալով: Դրանցից 444-ի ֆինանսավորումն իրականացրել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: