«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 14-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 416.50 դրամ: Երեկվա համեմատ փոխարժեքի փոփոխություն տեղի չի ունեցել:

Բորսայում այսօր վաճառվել է 8.4 մլն. դոլար: Չի բացառվում, որ ՀՀ կենտրոնական բանկը արտարժույթի ինտերվենցիա է իրականացրել` դրամի կտրուկ անկումը կանխելու նպատակով:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը գտնվում է 414-418 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլար/եվրո փոխարժեքն այսօր փոփոխություն չի կրել: Եվրոն սակարկվում է 1.2950 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.2778 ռուբլի: Դոլարը մի փոքր թուլացել է ռուբլու նկատմամբ: