Հռոմեական կայսրությունը, հնարավոր է, ընկել է այն նույն հիվանդության համաճարակի պատճառով, որից 1800-ականներին մահացել են Եվրոպայի հազարավոր բնակիչներ, գրում է The Daily Mail-ը:

Մեր թվարկության 6-րդ դարի մարդկային մասունքների ԴՆԹ անալիզն ի հայտ է բերել բակտերիաների հետքեր, որոնք համաճարակի հետեւանք են: Գիտնականների գնահատմամբ՝ հիվանդության համաճարակը կարող էր տեւել 6-րդ դարից մինչեւ 8-րդ դար եւ խլել ավելի քան 10 մլն մարդու կյանք: «Յունանիստանի համաճարակը» (մ.թ. 541-542 թվականներ) տարածվել է ողջ Արեւելյան Հռոմեական կայսրությունում, հասնելով մինչեւ Կոնստանդնուպոլիս:

Համաճարակի ամենածանր շրջանում օրական մահացել է 5 հազար մարդ: Համաճարակի ի հայտ գալուց 50 տարի անց հիվանդությունից մահացել է 25-100 մլն մարդ: Որոշ պատմաբաններ համարում են, որ համաճարակը շատ մեծ ազդեցություն է ունեցել աշխարհաքաղաքականության վրա, քանի որ թուլացրել է Պարսկական եւ Բյուզանդական կայսրությունները՝ հնարավոր դարձնելով մահմեդական ներխուժումը: