Ռուանդայում չորսհարկանի բնակելի շենք է փլվել, փլատակների տակ է մնացել ավելի քան 100 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 14-ին, փլուզման պատճառներն անհայտ են:
Զոհերի եւ վիրավորների թիվը չի նշվում, հաղորդում է Life News-ը:
«Աղետի պահին շենքում մոտ 100 մարդ է եղել: Ցավոք, նրանց շարքում կան զոհեր եւ վիրավորներ, բայց հստակ թիվը մենք դեռ չգիտենք»,-ասել է Ռուանդայի ԱԻ նախարար Սերաֆին Մուկանտաբանան:




























