Ինչպես հայտնի է, «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունը  եւ նրա դուստր ձեռնարկությունը` «Տրանսգազ» ԲԲԸ-ն առաջարկում են մինչեւ  10 հազ. խմ գազ օգտագործող բաժանորդների համար 67,4%, իսկ խոշոր սպառողների համար`  61,2%-ով բարձրացնել գազի սակագինը:

Եթե Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովն ընդունի առաջարկությունը, ապա բնական գազը կթանկանա ավելի քան մեկուկես անգամ: Միագամայն հնարավոր է, որ հերթական անգամ կարգավորող մարմինն ու մենաշնորհ ունեցող ընկերությունն անջիզում պայքարի բեմականացում խաղան, որից հետո հանձանաժողովը մի փոքր նվազեցված սակագին հաստատի:

Ամեն դեպքում, սպասվելիք թանկացումը շոշափելու է ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ ձեռնարկությունների շահերը, որոնց թվում են նաեւ հացի արտադրության գործարանները: Նման թանկացումից հետո հացի մեկ կգ-ի գինը կարող է հասնել կոլորացված առնվազն մինչեւ 510  դրամի:  Սակայն սա լավագույն դեպում, քանի որ ձեռներեց գործարարները կփորձեն ավելին քաղել:

Միայն հացով սակայն հարցը չի սպառվում: Գազի սակագնի բարձրացումը կհանգեցնի շղթայական ռեակցիայի: Գազով են աշխատում մեքենաների մեծ մասը, նաեւ ուղեւորատար եւ բեռնատար  մեքենաների: Արդյունքում բեռնատար տրանսպորտի սակագները եւս կբարձարանան, ինչը կհանգեցնի շատ ապրանքների ինքնարժեքի բարձրացման:

Ընտանիքները, որոնք բնական գազն օգտագործում են կենցաղում, իրենց վրա կզգան բարձր սակագների հետեւանքները, եւ դա հատկապես կարտացոլվի սահմանափակ բյուջե ունեցող ընտանիքների վրա:

Շարքային քաղաքացիները ծանր ընտրության առջեւ կկանգնեն` կամ նախկին ծավալով օգտագործել գազը  եւ վճարել մեկուկես անգամ ավելի, կամ նվազեցնել դրա սպառումը:

Ալբերտ Խաչատրյան