«Ռոսիա» հեռուստաալիքը ոչ համակարգային ընդդիմության մասին պատմող  «Բոլոտո» ֆիլմ է ցուցադրել: Ֆիլմում 2012թ. մայիսի 6-ին դեպքերի առանցքային դեմք ուղղակիորեն անվանվում է վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն:

Նա էլ դարձել է գլխավոր հերոսը: Ի դեպ, Թարգամաձեն հարցազրույցում հայտարարել էր, որ ռուսական ընդդիմության ներկայացուցիչներին չի ճանաչում:

Այնինչ ֆիլմի հեղինակները հենց նրան են անվանում Բոլոտնայա հրապարակի դեպքերի ոգեշնչողը: Բերվում են ամենատարբեր հիմնավորումներ: Եվ Կոնստանտին Լեբեդեւի ցուցմունքներից հատվածներ, եւ ԱՊՀ երկրներում հեղափոխությունների շարքի սցենարներ, որոնցում եւս, ըստ նրանց, Թարգամաձեն անմասն չէր եղել:  Իսկ Թարգամաձեի թիկունքում, ըստ ֆիլմի հեղինակների, Միացյալ Նահանգներն են, գրում է «Էխո Մոսկվին»: