Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի դատարանը վճիռ է կայացրել բժիշկ Քերմիթ Գոսնելի նկատմամբ, ում մեղավոր են ճանաչել անհաս նորածինների դաժան սպանության, նաեւ իր այցելուին անզգուշաբար սպանելու մեջ:

72-ամյա Քերմիթ Գոսնելը դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման, առանց ներման իրավունքի, գրում է The Washington Post-ը: Մայիսի 14-ին կայացած վճիռը վերաբերում է միայն նորածինների մահվան երկու դեպքերի, եւս մեկ ցմահ ազատազրկում Գոսնելը կստանա այսօր:

Գոսնելի փաստաբանը պնդում է, որ նա անմեղ է` նշելով, թե բժիշկը նախ սպանել է երեխաներին, մայրերին ներարկում անելով: Սակայն կլինիկայի նախկին աշխատակիցները ցնցող ցուցմունքներ են տվել եւ ասել, որ ծնվելուց հետո երեխաները շարժվել եւ ձայներ են հանել, որից հետո Գոսնելը դանակով կտրել է ողնաշարը:

Գոսնելի կլինիկան փակվել է այն բանից հետո, երբ 2010թ. ստուգման ընթացքում արկղեր եւ մնացորդներով ապակե տարաներ էին գտել: Պաշտոնական տվյալներով, կլինիկան բժշկին տարեկան 1,8 մլն դոլար էր բերում: