Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում 22-ամյա հայը նետվել է «Hilton» հյուրանոցի վերեւի հարկից եւ մահացել:  Այդ մասին տեղեկացնում է  «Glendale News-Press»-ը: Ականատեսները հայտնել են, որ հյուրանոցի վերին հարկի պատշգամբում մի մարդու են տեսել: Հետո տղամարդը հանկարծակի ցած է նետվել:

Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնասպանության դիմած տղամարդը Տիգրան Ստեփանյանն է: Ըստ ոստիկանների`  տղամարդու մահը, ըստ ամենայնի, կասկածելի չէ: Ներկայումս քննիչներն հարցաքննում են հայի ընտանիքին, որպեսզի պարզեն` ունե՞ր նա դեպրեսիա, պայքարո՞ւմ էր սեփական կամ այլ խնդիրների դեմ: