Ռուանդայի հյուսիսարեւելյան Նյագաթար քաղաքում փլուզված շենքի փլատակների տակ զոհվել է վեց մարդ, 30-ից ավելին՝ տուժել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ փլատակների տակ կարող է մնացած լինել շուրջ հարյուր մարդ, սակայն փրկարարական գործողությունների սկսվելուց հետո տվյալները չեն հաստատվել:

«Զոհվել է վեց մարդ: Այժմ որոնողափրկարարական  գործողություններն ավարտվել են, տարածքը մաքրում ենք փլատակներից», - դեպքի վայրից հայտնել է ոստիկանության պետ Էրիկ Մութսինզին: Նշվում է, որ բոլոր զոհերը շինարարներ էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող  Նյագաթարում չորսհարկանի բնակելի շենք էր փլուզվել մայիսի 14-ին: Փլատակների տակ էին մնացել ոչ միայն շինարարները, այլեւ պատահական անցորդները: