ԵՄ տնտեսության եւ ֆինանսների խորհուրդը հերթական անգամ ձախողել է եվրոպական քաղաքացիների բանկային ավանդների մասին տեղեկատվության փոխանակման 2008թ. դիրեկտիվը գործողության մեջ դնելու հարցում:
Չնայած իրենց նախկին հայտարարություններին Լյուքսեմբուրգն ու Ավստրիան պարզապես հայտարարել են, թե անպայման կաջակցեն այդ դիրեկտիվին, բայց ոչ այժմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լյուքսեմբուրգում 150 բանկ է գրանցված, որոնք սպասարկում են հաճախորդների այլ երկրներից: Ավստրիայի Սահմանադրության մեջ հատուկ նշվում է բանկային գաղտնիքի անձեռնմխելիության մասին: Դիրեկտիվից դժգոհ է նաեւ Իռլանդիան, որը օրենսդրության շնորհիվ դարձել է մայրցամաքային Եվրոպայի հեջ-ֆոնդերի կացարանը, նաեւ հարկային դրախտ համաշխարհային կորպորացիաների համար, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը եւ Microsoft-ը:
Մինչդեռ դիրեկտիվը առաջին, բայց շատ փոքր քայլն է բանկային տեղեկատվության փոխանակման հարցում, որը ԵՄ-ին չի հաջողվում իրականացնել արդեն վեց տարի:




























