Ամերիկյան Իլինոյս նահանգում ձերբակալվել է 63-ամյա մի տղամարդ, որին կասկածում են սիրամարգի դաժան բռնաբարության մեջ:
Ֆիլ անունով բզկտված թռչնի դին գտել են Դեւիդ Բեկմանի ավտոտնակում, խուզարկության ժամանակ: Ոստիկանությունը մտել է Բեքմանի տուն բոլորովին այլ գործով: Տղամարդու դեմ բողոքել էին, թե նա զանգահարում է երեխաներին եւ անպարկեշտ արտահայտություններ անում, գրում է MIGNews-ը:
Այժմ Բեքմանին կասկածում են թմրանյութեր պահելու, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, վնասվածք հասցնելու երկու դեպքի մեջ: Նրան ազատազրկել են, իսկ հունիսի 12-ին մեղադրանք կառաջադրեն:



























