ԱՄՆ ԿՀՎ լրտես Ռայան Քրիստոֆեր Ֆոգլը, ով ձերբակալվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից` ԱԴԾ գործակալին հավաքագրելու փորձի ժամանակ, զբաղվել է Բոսթոնի ահաբեկչության հետաքննությամբ: Ինչպես գրում է The Telegraph-ը, Ֆոգլը ենթադրաբար տեղեկություններ էր հավաքում ահաբեկչության մեջ կասկածվող Ցարնաեւ եղբայրների մասին, որոնք ծագումով Հյուսիսային Կովկասից են:

Թամերլան Ցարնաեւը Դաղստան էր եկել 2012թ. եւ այնտեղ կես տարի անցկացրել: ԱՄՆ-ը հետաքրքրվում էր նրա կապերով, արդեն Մախաչկալա են եկել դիվանագետներ` ՀԴԲ գործակալների ուղեկցությամբ: Ըստ ամենայնի, ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքին են հայտնվել ԱԴԾ աշխատակիցների հեռախոսահամրները, որոնք զբաղվում են Ցարնաեւների գործով:

Ռայան Քրիստոֆեր Ֆոգլը պերսոնա-նոն-գրատ էր հայտարարվել եւ փոխանցվել ամերիկյան դեսպանատանը` երկիրը լքելու պահանջով: Ռուսաստանը բողքի նոտա էր հանձնել դեսպան Մայքլ Մաքֆոլին: