Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Արսեն Ավակովն ընտրվել է «Բատկիվշչինայի» խորհրդարանական խմբակցության նախագահի տեղակալ: Նման որոշում է կայացվել մայիսի 15-ին` Ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության նիստում:
Aspekti.net-ը հայտնում է, որ 2012թ. դեկտեմբերի 11-ին «Բատկիվշինան» Ռադայում խմբակցության նախագահ էր ընտրել Միավորված ընդդիմության խորհրդի նախագահ Արսենի Յացենյուկին, խմբակցության նախագահի տեղակալներ` Սերգեյ Սոբոլեւին, Դմիտրի Շլեմկոյին, Սերգեյ Սասին, Վյաչեսլավ Կիրիլենկոյին, Բորիս Տարասյուկին, Անդրեյ Իվանչուկին եւ Սերգեյ Պաշինսկիին:
Ապրիլի 18-ին Կիրիլենկոն հրաժարական էր տվել «Բատկիվշչինա» խմբակցության նախագահի տեղակալի պաշտոնից:
Արսեն Ավակովը նաեւ «Ուկրաինա-Հայաստան» միջխորհրդարանական պատգամավորական միավորման անդամ է, որը գլխավորում է Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիլեն Շատվորյանը:




























