Երեւանում, այսօր՝ մայիսի 15-ին տեղի է ունեցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը:

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին: