37-ամյա հունգարացի Տիբոր Ա.-ն, ով բնակվում է Ավստրիայում, խիզախության օրինակ է ցուցադրել, 16 կմ տանելով իր կտրված ձեռքը:

Նրա խոսքով, ինքը զբաղվել է մեքենայի մաքրությամբ, որ սովորաբար օգտագործում են շինարարական աղբի մշակման համար: Հանկարծ նրա ձեռքին է ընկել կոնստրուկցիան, եւ նա մնացել է առանց վերջույթի: Հունգարացին խոստովանել է, որ առաջին մի քանի վայրկյանները գտնվել է շոկային վիճակում: Տեսնելով կտրված ձեռքը, նա հազիվ է փրկվել ուշագնաց լինելուց: Ապա ուշքի գալով` գետնից վերցնել է ձեռքն ու վազել մեքենայի մոտ:

Lifenews-ի փոխանցմամբ, նա նստել է մեքենան եւ 16 կմ անցել Պուրբախ-ամ-Նոյզիդլեր-Զե քաղաքից դեպի հարեւան Այզենշտադտ: Այնտեղ բժիշկները կարել են ձեռքը:

Ոստիկանների կարծիքով, միայն շոկային վիճակն է փրկել նրան եւ թույլ չտվել չմահանալ արյան կորստից: