Հնդկական Air India ընկերության օդանավը, որը Նյու Դելիից Բանգալոր էր թռչում, արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդաչուն գնացել է զուգարան, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ դուռը փակ է:
Ինչպես գրում է Telegraph թերթը, երկրորդ օդաչուին չի հաջողվել ներսից բացել դուռը: Ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել, երբ նրանք տեսել են որ օդանավի կապիտանն փորձում է բացել օդաչուների խցիկի դուռը:
Air India-ն միջադեպից հետո հայտարարել է, որ օդանավը նախատեսված օդանավակայան է հասել երեք ժամ ուշացումով, միաժամանակ արտակարգ վայրէջքի ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր ակնոնները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























