Ռուսաստանի գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին անցանկալի անձ է հայտարարվել Ղրղըզստանի խորհրդարանի կողմից: Որոշումը ղրղըզական խորհրդարանում կայացվել է այսօր` մայիսի 15-ին:

Ընդդիմադիր «Աթա-Ժուրթ» կուսակցությունից պատգամավոր Ժիլդիզկան Ջոլդոշովան հանդես է եկել նման նախաձեռնությամբ` դա պատճառաբանելով Ժիրինովսկիի վիրավորական հայտարարություններով, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

Ժիրինովսկին նման հայտարարություն արել էր ապրիլին, Պետդումայի նիստում: Նա նշել էր, թե Ղրղըզստանը, որպես պարտքերը ջրելու համար շնորհակալություն պետք է Իսսիկ-Կուլ լիճը նվիրի Ռուսաստանին:

«Ղրղըզստանում կան ոչ միայն օգտակար հանածոներ: Հնարավորություն կա օգտվել հիդրոռեսուրսներից: Եթե նրանք չեն ուզում այդ ամենը տալ, թող տան Իսսիկ-Կուլը` հրաշալի տաք լիճ, որն ավելի լավ է, քան Սեւ ծովը, չաղտոտված, ավազով, շուրջբոլորը ծառեր են»,- ասել էր Ժիրինովսկին: