Եվրոպայի խոշորագույն բանկերից մեկը` HSBC-ն կարող է կրճատել եւս 14 հազար աշխատակիցների ողջ աշխարհով մեկ, ակտիվների վերակառուցման ծրագրի շրջանակներում: Բանկը ծրագրում է տարեկան տնտեսել եւս 3 մլրդ դոլար:
Ընդ որում, հեռացումների մի քանի փուլերից հետո բանկի աշխատակիցների թիվը պետք է հասնի 240-ից 250 հազարի: Ֆինանսական կազմակերպությունն արդեն փակել է 52 ստորաբաժանումներ:
Ինչպես գրում է RBC-ն, HSBC Holdings Plc.-ի մաքուր եկամուտը նվազել է 16,5 տոկոսով` 2012թ. կազմելով 14,027 մլրդ դոլար: Ավելի վաղ բանկը ներքաշված էր համաշխարհային սկանդալի մեջ`միջբանկային վարկավորման դրույքի` LIBOR-ի մեքենայությունների գործով: HSBC-ն պարտավորվել է կարգավորողներին 1,92 մլրդ դոլար տուգանք վճարել:
HSBC Holdings-ը Եվրոպայի ամենախոշոր բանեկրից է, գործում է 84 երկրների տարածքում, իսկ գրասենյակների թիվը հասնում է 6,9 հազարի:




























