Ռուսաստանի հատուկ ծառայություններն ավելի վաղ հայտնաբերել եւ երկրից արտաքսել էին ԿՀՎ մեկ այլ գործակալի, սակայն տվյալ միջադեպը չի հրապարակայնացվել:
Ինչպես հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքը` վկայակոչելով ԱԴԾ-ն, 2013թ. հունվարին Ռուսաստանից արտաքսել են ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցի, ով փորձում էր հավաքագրել ռուսաստանցի հակահետախույզի: Պարզվում է, որ նա աշխատել է որպես դեսպանատան երրորդ քարտուղար, ինչպես եւ նախօրեին բացահայտված Ռայան Ֆոգլը:
Ռայան Քրիսթոֆեր Ֆոգլին ձերբակալել էին Վորոնցովյան այգում` ԱԴԾ աշխատակցին հավաքագրելու փորձի ժամանակ: Ըստ գործի նյութերի, ԿՀՎ գործակալը խոստացել էր վճարել 100հազար դոլար անմիջապես, եւս մեկ միլիոն դոլար տարեկան:
ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլին կանչել են ԱԳՆ եւ պաշտոնական բողոքի նոտա հանձնել, իսկ Ֆոգլին անցանկալի անձ են հայտարարել:



























