Այսօր՝ մայիսի 15-ին, տեղի է ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց:

Մասնավորապես.

2012թ. աշնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում թույլ տրված խախտումների առթիվ ձեռնարկված դատախազական հսկողության արդյունքների,

«Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների կատարման եւ այդ առումով կատարած դատախազական աշխատանքների վիճակի,

2012թ. ընթացքում արձանագրված կանխամտածված եւ կեղծ սնանկության դեպքերի գրանցման, հաշվառման, բացահայտման եւ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակին վերաբերող հարցեր: